Ինչպես գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումները էապես ազդել են Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ, որոնց վերաբերյալ բանկերից անընդհատ ճշտումներ է պետք իրականացնել, բացի այդ հասարակ փոխանցումը բավականին մեծ քաշքշուկ է ենթադրում և սովորականից ավելի երկար է տևում։
Չնայած դրան զգալիորեն աճել են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից՝ արտասահմանյան երկրներից ստացվող և ՀՀ-ից դուրս փոխանցվող գումարների ծավալները։ Նշենք, որ վերոնշյալ փոխանցումները ներառում են ինչպես ոչ առևտրային, այնպես էլ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տրանսֆերտների տարեկան վիճակագրության, 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար, ըստ որի՝ միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար: 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ: Իսկ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ: 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 453 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 51 մլն դոլարով: Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է:
Այս իրավիճակում մասնավոր անձանց համար կենսական նպատակներով փոխանցվող գումարները, ըստ շուկայի հետազոտության կատարվում է արագ դրամական փոխանցումների համակարգերով, որոնք համեմատաբար ավելի արագ և մատչելի են։
Բայց այսօր դրամական փոխանցումների ոլորտում բացի բանկերից և արագ դրամական փոխանցումների համակարգերից կան նաև թվային ֆինտեխ լուծումներ, որոնք համադրում են մատչելիությունը, արագությունը և առավելագույն հարմարավետությունը հաճախորդների համար (և ուղարկողների, և ստացողների), քանի որ փոխանցումները կատարվում են վայրկյանների ընթացքում բջջային հավելվածի միջոցով։
Ռուսաստանից Հայաստան գումար փոխանցելու համար օրինակ կարելի է օգտվել ռուսական IDpay հավելվածից, որը գործարկվել է 2020 թ-ից և հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային փոխանցումներ ցանկացած ռուսական բանկային քարտից ցանկացած հայկական բանկային քարտի: Փոխանցման այս տարբերակը տարբերվում է նրանով, որ Ռուսաստանից գումար փոխանցողը պետք է պարզապես ունենա IDpay հավելվածը և դրան կցի իր ռուսական ցանկացած բանկի քարտը։ Փոխանցումը իրականացվում են միայն ՌԴ ռուբլով ընդամենը 0,9% փոխանցման միջնորդավճարով, իսկ ամսական սահմանաչափը հասնում է մինչև 1 մլն ՌԴ ռուբլի։
2023 թվականի ընթացքում Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումները նույնպես ունեն աճի միտում և այս պարագայում կարևոր է, որ գործի մի համակարգ, որը չի տուժի ոչ մի տեսակի պատժամիջոցներից և փոխանցումներն էլ կիրականացվեն արագ, հուսալի, հարմար և շուրջօրյա՝ մեկ հարթակի միջոցով:
Գայանե Գաբոյան