Սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը․ Վաշինգտոնը ողջունել է Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը

Միացյալ նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետական քարտուղարության թվիթերյան գրառումից։

Պետքարտուղարության գրառման մեջ նշված է․ որ «սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը» Վաշինգտոնի բանակցություններից հետո։

Երևանն ու Բաքուն դեռ պաշտոնապես չեն հաստատել հանդիպման մասին լուրի իսկությունը:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն այս շաբաթավերջին կվերսկսեն «խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում»:

Պարբերականը վկայակոչել է« երեք աղբյուրի, ըստ որոնց՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031