Բաժիններ՝

Չավուշօղլուի համոզմամբ՝ Էրդողանը նախագահական ընտրություններում 52-53% ձայն կհավաքի

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհավաքի 52-53 տոկոս ձայն։

Մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում նման կանխատեսում է արել հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի ձայների 52-53 տոկոսը: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինքնուրույն կստանա ավելի քան 300 մանդատ»,-նշել է նա:

Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին չորս թեկնածու է մասնակցում: Էրդողանն ու ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետական ​​բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031