«Հաղթանակներից հպարտորեն խոսելը դարձել է անհնար, պայքարող հայ տեսակի աչքերին նայելը` դժվար». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը մայիսի 9-ն է… Մտածում եմ ինչ-որ բան գրել երբեմնի Եռատոնի առիթով, սակայն չի ստացվում…

Ոչ միայն չի ստացվում, այլև մտքերս 1992- մայիսի փոխարեն ինձ համառորեն տանում են 2020-ի դաժան նոյեմբերը…

Հաղթանակներից ու ձեռքբերումներից հպարտորեն խոսելն, ինչպես տարիներ առաջ էր, այսօր արդեն դարձել է անհնար…

Եվ պայքարող հայ տեսակի աչքերին նայելն է դարձել դժվար, որովհետև այդպիսիները շատ քիչ են…

Բայց ահա հարմարվող հայի աչքերին, որի շարքերը շատ ու բազմաշերտ են, նայելու անհրաժեշտությունը, կարծես թե, չկա… Չկա, քանի որ այդպիսիները եղել և մնում են անհաղորդ, ինչպես մայիսի 9-ի հաղթանակի, այնպես էլ նոյեմբերի 9-ի պարտության խորհրդին…

Հ.գ.- Երանի այն օրվան (իսկ այդ օրը, համոզված եմ՝ գալու է), երբ պայքարող հայերն ավելի շատ կլինեն, քան՝ հարմարվողները… Հենց այդ ժամանակ էլ,՝ նայելով իրար աչքերի, ՄԵՆՔ՝նորից ու կրկին հպարտորեն կասենք՝ «շնորհավոր Եռատոն…»

Իսկ այսօր բավարարվենք 2012-ի այս լուսանկարով…»։

Տեսանյութեր

Լրահոս