Բաժիններ՝

Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը

Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 10-ին Մոսկվայում, քննարկվելու է սիրիացի փախստականների՝ Թուրքիայից հայրենիք վերադարձի հարցը:

Այս մասին մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Դրանք Սիրիայի հարցով բանակցություններ են լինելու: Մենք կքննարկենք, թե ինչպես է հնարավոր սիրիացի փախստականներին անվտանգ իրենց հայրենիք վերադարձնել: Բայց դրա համար պետք է հող նախապատրաստենք, ապահովենք անվտանգությունը, կայունությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի ղեկավարության և ՄԱԿ-ի հետ»,- նշել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ այս պահին Սիրիայի ղեկավարությունը չի կարող ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031