Բաժիններ՝

Հայաստանից ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ

Հայաստանից 2022 թվականին ապաստան է հայցել 968 անձ, ինչը 2010 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ: Այս մասին տեղեկանում ենք  Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալներից:

2022-ին ապաստան ստանալու հայց են ներկայացրել ամենաշատն Ուկրաինայի քաղաքացիները՝ 484 անձ: Նույն տարում փախստականի կարգավիճակ է ստացել 289 քաղաքացի, կարճվել է 76 քաղաքացու դիմում, դադարեցվել է Ուկրաինայի 7 քաղաքացու փախստականի կարգավիճակ:

Այնուհետև 2022-ին ամենաշատը Հայաստանից ապաստան են հայցել Իրաքի քաղաքացիները՝ 198 հոգի, կարճվել է 23 հոգու դիմում, մերժում է ստացել 2 քաղաքացի, փախստականի կարգավիճակ՝ 28-ը, դադարեցվել է 2 հոգու փախստականի կարգավիճակ:

Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, 2022-ին Հայաստանից ապաստան է հայցել Իրանի 106 քաղաքացի: 2022-ին 30 քաղաքացու դիմում կարճվել է, 17-ի ապաստանի հայցը մերժվել է, 19 հոգի ստացել է փախստականի կարգավիճակ, Իրանի 3 քաղաքացու փախստականի կարգավիճակը դադարեցվել է:

2022-ին Հայաստանից ապաստան են հայցել նաև Ադրբեջանի 1 քաղաքացի: Ապաստան հայցողների թվում են նաև Թուրքիայի քաղաքացիներ: 2022-ին Հայաստանից ապաստան է հայցել Թուրքիայի 8 քաղաքացի, նույն տարում 1 քաղաքացու ապաստանի հայցը մերժվել է, 1 քաղաքացի ստացել է փախստականի կարգավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս