«Հեղափոխական» Հայաստանը և ընտրովի արդարադատություն

Լրատվամիջոցները ահազանգում են, որ 2019 թ-ին Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած և գրեթե չորս տարի կոմայի մեջ գտնվող Հայոց բանակի փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է ու վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն մեր հանրությունը ու իրավապաշտպանների զգալի զանգվածները դրսեվորում են անադեկվատ լռություն:

Վկաների պնդմամբ, փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև այսօրվա ԱԺ իշխող քաղաքական ուժի պատգամավոր՝ Տրդատ Սարգսյանը, սակայն վերջինիս հանդեպ մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Վերոնշյալը փաստում են, որ «Հեղափոխական» Հայաստանում դեռևս 2019 թ-ից հանրությունը անադեկվատ ականատես է լինում՝ Հայոց բանակի հանդեպ իշխող քաղաքական ուժի իրական մոտեցման և ընտրովի արդարադատության ինստիտուտի ներդրմանը:

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի զինծառայողների հանդեպ բռնության և անպատժելիության երևույթները, ինչպես նաև մեր հանրության անտարբերությունը՝ Հայոց բանակի նկատմամբ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031