«Առաջին էջում Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից երիտթուրք պարագլուխների՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների հեռակա կարգով մահապատժի դատապարտվելու լուրն է». Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գելով․ «Չավուշողլուն ասում է, որ Նեմեզիսի արձանը ահաբեկիչների է հերոսացնում: Այս նկարում օսմանյան «Վաքիթ» թերթի 1919 թ. հուլիսի 13-ի համարն է: Առաջին էջում «Դատավճիռներ» վերնագրով հոդվածն է, որում ներկայացված է Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից երիտթուրք պարագլուխների՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների հեռակա կարգով մահապատժի դատապարտվելու լուրը»:

Տեսանյութեր

Լրահոս