![](/banners/BeFunky-design.jpg)
Սարագյուղ գյուղում այրվել է 800 հակ անասնակեր
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/Скриншот-07-05-2023-195553.jpg)
Մայիսի 7-ին, ժամը 14:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 17:20-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր:
Հրդեհի վայրում իրականացվել են քանդման աշխատանքներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից երկու փրկարար։