«Ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրատվամիջոցները հիշեցնում են 4 տարի առաջ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ով այսքան ժամանակ գտնվելով կոմայի մեջ, այժմ ՝ կտրուկ վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։ Իմ համոզմամբ, այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է որպես՝ կոճակ-պատգամավոր։Բնականաբար նա ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Պատասխանատվության չենթարկվեցին նաև, քպ-ի կողմից հրահանգված Էդգար Ղազարյանին ծեծողները, լրագրողի վրա հարձակվող քպ-ականը, որն էլ ԱԺ փոխխոսնակ-կոճակ է աշխատում, քաղաքացու դեմքին թքողը, որն էլ ԱԺ խոսնակ-կոճակ է աշխատում,Արմեն Գրիգորյանին սպանող քննիչ-դատախազ-դատավորները, Ապարանի երեք երիտասարդներին սպանողները, որոնք էլ հաստատ ինչ-որ յուղոտ պաշտոններ են զբաղեցնում և վերջապես ՝ Սոնա Մնացականյանին սպանող դավաճան-վարչապետը։

Եվ ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031