Իրանի ոստիկանությունը տոննայից ավելի թմրանյութ է առգրավել Սիստան և Բելոըջիստանում
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի ոստիկանապետ, բրիգադի գեներալ Դուստալի Ջալիլյանը հայտարարել է, որ նահանգում ավելի քան 1 տոննա թմրանյութ է առգրավվել, տեղեկացնում է Mehr-ը։
Ջալիլյանը շաբաթ հայտարարել է, որ հարավարևելյան նահանգի ոստիկաններին հաջողվել է նահանգում բացահայտել թմրավաճառների զինված ավազակախմբին, որոնք փորձում էին արգելված թմրանյութի խոշոր մասնաբաժին ուղարկել երկրի կենտրոնական շրջաններ։
Գործողության ընթացքում 8 մաքսանենգ է ձերբակալվել, նրանցից ընդհանուր հաշվով առգրավվել է 1 տոննա 30 կգ թմրանյութ, նշել է նա։
Ոստիկանությունն առգրավել է նաև 7 ավոմեքենա, որոնք օգտագործում էին մաքսանենգները։