Բաժիններ՝

Վրաստանի պահպանվող տարածքներ այցելուների թիվն ավելացել է

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության տվյալներով, 2023 թվականի առաջին 4 ամսում պահպանվող տարածքներ այցելուների թիվը 34 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ռեկորդային տվյալները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ գործակալության՝ խոսքը 4 ամենահայտնի պահպանվող տարածքների մասին է, որտեղ այս տարվա առաջին 4 ամիսներին ընդհանուր առմամբ այցելել է 48 հազար 415 այցելու։

Տվյալների համաձայն, 2023 թվականի 4 ամսում, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այցելուների թիվը Սաթափլիայի քարանձավ ավելացել է 94 տոկոսով, Օկացեի կիրճ՝ 44, Մարտվիլիի կիրճ՝ 30 և Պրոմեթևսի քարանձավ՝ 21 տոկոսով։

«Նշված պահպանվող տարածքներում զգալիորեն ավելացել է միջազգային այցելուների թիվը, որոնց թվում ավելի շատ են այցելուները Լեհաստանից, Հնդկաստանից, Լատվիայից, Ռուսաստանից և Ղազախստանից։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացնում է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք մի կողմից նպաստում են մեր եզակի բնության և կենսաբազմազանության պաշտպանությանն ու պահպանմանը, մյուս կողմից, զգալի ներդրում ունենում երկրում էկոտուրիզմի զարգացման գործում, ինչը դրականորեն է ազդում տեղի բնակչության սոցիալական կյանքի, տնտեսական վիճակի վրա»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031