Նիկոլ Փաշինյանի ստերն ու կեղծիքները բանակի և զենքերի մասին
Իր ողջ գիտակցական կյանքում բանակը դեմոնիզացրած, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ստեր տարածած Փաշինյանն իշխանության գալուց հետո մի ձեռքով վարկաբեկում էր հայոց բանակի համար նախկինում ձեռք բերված բոլոր սպառազինությունները՝ առանձնապես դրանից չհասկանալով, մյուս կողմից՝ իր օրոք գնված զինատեսակները ներկայացնում էր՝ որպես սեփական քարոզչության մաս։
Այդպես նա լուսանկարվեց առանց զինամթերքի գնված Սու-30 կործանիչում, որն այդպես էլ որևէ մասնակցություն չունեցավ պատերազմում, բայց ապահովեց Փաշինյանի սելֆին։
Մինչդեռ, եթե կործանիչ ավիացիայի փոխարեն՝ այդ գումարով նորմալ հակաօդային պաշտպանության համակարգեր գնվեին, ոչ թե խոտանված հորդանանյան համալիրներ, որոնք պատերազմի օրերին իսպառ ձախողեցին, պատերազմի ընթացքը կարող էր այլ լինել, կորուստներն էլ՝ անհամեմատ քիչ։
Մանրամասները՝ տեսանյութում