
Թուրքիան պետք է ռազմավարական կարևոր որոշում կայացնի. Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող համապետական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաժողովի ժամանակ «Financial Times»-ի խմբագիր Պետել Սպիգելը Միցոտակիսին հարց է ուղղել Թուրքիայում կայանալիք ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ Հունաստանում հենց իր՝ Միցոտակիսի վերընտրման պարագայում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի մասին:
Հունաստանի վարչապետն ի պատասխան նախ ասել է. «Ընտրություններից հետո Թուրքիան կարևոր ռազմավարական որոշում պետք է կայացնի», ապա քննադատել Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագտրված ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ հուշագիր-համաձայնագիրը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Հունաստանը սպասում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կմտցվեն: