Աղվան Վարդանյանը թվարկեց պաշտոնյաների անուններ, որոնք չեն կարող խուսափել պատասխանատվությունից
Աղվան Վարդանյանն ԱԺ նիստում հայտարարություն է արել, որում ասված է. «Մի քանի պարզ բան.
ով/ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար։
Ով/ովքեր անկարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում։
Ով/ովքեր ուրանում են հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ։
Ով/ովքեր թուլացրել-քայքայել են հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու։
Ով/ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու։
Ով/ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ։
Ով/ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են։
Ով/ովքեր պետության ուժային կառույցները վերածել են միմիայն սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են։
Ով/ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են հաստատում, դատապարտված են։
Այստեղ ես անուն առ անուն արձանագրում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի, նախկին ու ներկա դատախազներ Արթուր Դավթյանի, Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները։
Գլխավորի անունը՝ միշտ մտքում։
Հարգելի խորհրդարան,
Ես չեմ մտածում, որ ձախ կողմում բոլոր նստածները այդպիսին են։ Քչերն են այդպիսին։ Բայց հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են։
Հիշեք՝ իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ։
Որ իմ նկարագրած Հայաստանի Հանրապետությունը լինելու է, խնդրում եմ, չկասկածեք»։շշշշ