«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասնակիցներն անժամկետ ակցիա են անցկացնում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին

Արդեն 5-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունում երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։

Այսօր շարժման երիտասարդ մասնակիցները հայտարարեցին, որ վրաններ են տեղադրում ու անժամկետ ակցիա են սկսում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին։

Շարժման մասնակիցները տեսաուղերձով կոչ արեցին քաղաքական և ապաքաղաքական բոլոր ուժերին՝ միանալ ակցիային։

«Մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանը Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը հեռացնի։ Մեր ակցիան այստեղ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այս պահանջը չկատարվի»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ ստորագրահավաքին հաջորդելու է դիմում-պահանջը՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա, ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին՝ որպես Անկախության հռչակագրով Արցախի հարցում իրավական ու քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավարի։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031