Ամիրյան փողոցի ասֆալտն այդ տեսքո՞վ է մնալու. Լևոն Հովհաննիսյան
«Նկատեցի, որ Ամիրյան փողոցում արդեն մեկ շերտ ասֆալտ է արվել: Այնտեղ ավարտեցինք մալուխների տեղափոխումը գետնի տակ: Ծրագիրը ո՞ր փուլ է հասել»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ հավելելով, թե այն, ինչ տեսնում են, վերջնակա՞ն է, թե՞ ոչ:
«Փողոցն այդ տեսքո՞վ է մնալու, թե՞ ևս մեկ շերտ է ավելանալու»,- հարցրեց փոխքաղաքապետը, ապա հորդորեց Շինբարեկարգման վարչությանը տեղում ստուգել ասֆալտի որակը և պարզել՝ գո՞հ են, թե՞ դժգոհ: