Թուրքիայի հետ բանակցող Ռուբինյանը գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների. Մանուկյան
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերին, ասաց, որ սնանկության, գիտատեխնիկական խնդիրների վերաբերյալ են հարցերը, մինչդեռ ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, Հակարիի կամրջի վրա տեղադրել է ամբողջական անցակետ։
«Մեր բազմաթիվ հայրենակիցներ այս օրերին ցավով, զայրույթով ականատես են լինում ՀՀ իշխանության լռության, դեռ ասում եմ՝ լռության պայմաններում, թե ինչպես է շարունակվում ադրբեջանական կլանումը և օկուպացիան։ Գաղտագողի դա այն է, երբ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն ասում է՝ քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է։ Գաղտագողի Արցախի Հանրապետության հայությունն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն է։ Գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին մաքսակետը՝ արցախահայությանը տանելով ու բերելով, ամբողջ աշխարհին ասելով, որ սահմանները կարող են նորմալացնել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքն ընդհատեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով դիմելով Գեղամ Մանուկյանին՝ ասաց, որ նրան կոռեկտության կոչ է անում։
Արձագանքելով՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ինքը գիտի կոռեկտությունը, և շարունակեց։
«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում հազար հոգու հետ ճիշտ է և պետք է հանդիպեր։ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցողը գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների, որով Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բերել-շաղկապել է»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի հետ զրույցում