«Լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում․ Հայաստանը ակնհայտորեն դուրս է դրել իրեն այդ քննարկումներից»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իրալիքում գրել է․ «Ալիևն երեկ ուղևորվեց Թուրքիա։ Այսօր տեղի ունեցավ Պուտին֊Էրդողան հեռախոսազրույցը, սա վերջին 4 օրվա մեջ 2րդ զրույց էր։
Վաղը Լավրովը կուղևորվի Բաքու։ Առաջիկայում սպասվում է Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա։ Ակնհայտ է, որ լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում, վստահ եմ` կենտրոնական հարցերից մեկը Լաչինի միջանցքն է և Սյունիքով հնարավոր ճանապարհի թեման։ Հայաստանը ակնհայտորեն դուրս է դրել իրեն այդ քննարկումներից։ Բայց, երբ դու քննարկման մաս չես, քեզ համար կենսական հարցերը այլոց առևտրի առարկա են դառնում, առավել ևս, երբ քո իշխանությունը որևէ բովանդակային օրակարգեր առաջ չի քաշում»։