«Ստիպված եմ կիրակի օրով մխտռել էջս սույն էակով, քանզի այս հարցը դուրս մնաց հանրային ուշադրությունից». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստիպված եմ կիրակի օրով մխտռել էջս սույն էակով, քանզի այս հարցը դուրս մնաց հանրային ուշադրությունից։
Ուշադիր լսեք, թե ինչ է ասում նա։
Ինքնաբավարարված տուշկանչիկի հրճվանքով նա հպարտանում է այն տխմարագույն արգումենտով, որ Ադրբեջանն երբ պահանջում է իր «անկլավները», ուրեմն ճանաչում է Հայաստանի սահմանները։
Այսինքն ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները սրանց կողմից լեգիտիմացվում են, ինչ է թե այս դավաճանները չեն կարողանում հիմնավորել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի գոյությունը Ալիեւի հետ բանակցություններում։
Սկզբից GPS-ով հողերը տվեցին, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, «Սեւ լճի 30 %-ի համար» կռիվ չտվեցին, հիմա էլ լծվել են Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհները Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործին։
Այստեղ են ասել. մխրճվեմ քո «սուվերեն տարածքը», Նիկոլ»։
Ստիպված եմ կիրակի օրով մխտռել էջս սույն էակով, քանզի այս հարցը դուրս մնաց հանրային ուշադրությունից։
Ուշադիր լսեք, թե ինչ է ասում նա։
Ինքնաբավարարված տուշկանչիկի հրճվանքով նա հպարտանում է այն տխմարագույն արգումենտով, որ Ադրբեջանն երբ պահանջում է իր «անկլավները», ուրեմն ճանաչում է Հայաստանի սահմանները։
Այսինքն ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները սրանց կողմից լեգիտիմացվում են, ինչ է թե այս դավաճանները չեն կարողանում հիմնավորել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի գոյությունը Ալիեւի հետ բանակցություններում։
Սկզբից GPS-ով հողերը տվեցին, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, «Սեւ լճի 30 %-ի համար» կռիվ չտվեցին, հիմա էլ լծվել են Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհները Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործին։
Այստեղ են ասել. մխրճվեմ քո «սուվերեն տարածքը», Նիկոլ։
Posted by Armen Ashotyan on Sunday, February 26, 2023