Դնեպրում Գրիգոր Լուսավորչի փողոց է անվանակոչվել
Դնեպրի քաղխորհրդի նստաշրջանում որոշում են կայացրել վերանվանել 26 փողոց, Կազանսկայա փողոցը վերանվանվել է Գրիգոր Լուսավորչի փողոց, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Փողոցը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Սերգեյ Նիգոյան պողոտային մոտ։
Հրատարակություննը ընդգծում է, որ հայ-ուկրաինական պատմությունն ավելի քան 11 դար է հաշվարկում, ուկրաինական քաղաքներում կան բազմաթիվ փողոցներ և նրբանցքներ, որոնց անունները կապված են հայ համայնքի հայտնի գործիչների հետ:
Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: