Հերթական խայտառակությունը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ լսեցի քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդայանի ելույթը ԵԱՀԿ վեհաժողովում։ Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են լսել և ըստ այդմ վերաբերում Հայաստանին և ներեցեք՝ ողջ հայ ժողովրդին։Այո՛, ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմաններին։

Այդ ողորմելին լացակումած բարբաջում է, թե իրեն որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ժառանգվել է Ղարաբաղի խնդիրը և ինքը չի ցանկանում այն թողնել հաջորդ սերնդին։ Այսինքն, սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են և սրա ասածը կոչ է, Ադրբեջանին հայաթափել Արցախը, որ ինքն ու իր նման ողորմելիների սերունդները այլևս դարդ ու ցավ չունենան։

Դուք, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանցիների սերունդները այլևս դարդ ու ցավ չեն ունենա, եթե ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը հայաթափեն, այդ թվում ձեզ ու ձեր սերունդներին բնաջնջելով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728