
«Գազպրոմը» հայտնել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա մղվող գազի ծավալների ավելացման մասին

Ուկրաինայի տարածքով Եվրոպա մղվող գազի ծավալն այսօր՝ փետրվարի 26-ին, կկազմի 39 մլն խ/մ, հայտնել է «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։ Մղումը կանցնի «Սուջա» գազաչափիչ կայանով (ԳՉԿ)։ Նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, մղման ծավալը կազմել է 38,1 մլն խ/մ, հայտնում է «Коммерсант»-ը։
2022 թվականի մայիսին Ուկրաինան հրաժարվել է գազ մղել «Սոխրանովկա» ԳՉԿ-ով, որը գտնվում է Կիեւի կողմից չվերահսկվող տարածքում։ Մինչ այդ դրանով է անցել Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի մեկ երրորդը։ 2022 թվականին «Գազպրոմը» Ուկրաինայի տարածքով օրական մատակարարել է միջինը 41-42 մլն խ/մ գազ։ Հունվարի 4-ին «Գազպրոմը» կտրուկ նվազեցրել է այս երթուղիով գազի մատակարարումների ծավալը, իսկ մղումը առաջին անգամ ավելացվել է փետրվարի 1-ին։ Փետրվարի 22-ին «Գազպրոմը» մինչեւ անցյալ տարվա մակարդակ վերականգնել է գազի հոսքը Ուկրաինայի տարածքով։