Բաժիններ՝

Ֆուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլին

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա),
Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան),
Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ»,
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան),
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան),
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան),
Արսենի Պետրոսյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),
Գևորգ Մնացականյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան),
Սարգիս Մարգարյան – «Ստալիցա» (Բելառուս),
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «ԱԷԿ Աթենք» (Հունաստան),
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան),
Գարեգին Մաշումյան – «Լեոսթանդքոյին»,
Արթուր Պատատյան – «Երևան ՖԱ»,
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»։

Մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս