Բաժիններ՝

Ազատան գյուղի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Փետրվարի 25-ին, ժամը 20։41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1997 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ա.-ն հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս