
Կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը`
«Ունիոն Բեռլին»-«Յունիոն»
«Սևիլիա»-«Ֆեներբախչե»
«Յուվենտուս»-«Ֆրայբուրգ»
«Բայեր Լևերկուզեն»-«Ֆերենցվարոշ»
«Սպորտինգ»-«Արսենալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բետիս»
«Ռոմա»-«Ռեալ Սոսյեդադ»
«Շախտյոր Դոնեցկ»-«Ֆեյենորդ»
Թիմերի առաջին խաղերը կկայանան մարտի 9-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 16-ին։