Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր․ Shamshyan.com
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով, մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում: