Հայաստանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին եւ նախաձեռնություններին՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացման, Կանաչ եւ դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս