«Ռուբեն Վարդանյանն ուներ Արցախի համար կարևոր գործ անելու լավ հնարավորություն». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանն ուներ Արցախի համար կարևոր գործ անելու լավ հնարավորություն։ Ուներ ժողովրդին համախմբելու մեծ պոտենցիալ: Նաև քաղաքական ամենատարբեր շրջանակների, ինչպես նաև բազում հանրային գործիչների աջակցությունն ուներ։ Կարող էր ու պարտավոր էր արդարացնել բոլոր այն սպասելիքները, որ հենց ինքն էր ձևավորել Արցախի հայության շրջանում։ Փոխարենը նախընտրեց գնալ Նիկոլի ու Արայիկի ճանապարհով։
Սպասելի՞ էր արդյոք նրա այս քայլը։ Թերևս այո։ Այդ դեպքում, կհարցնեք, ինչու՞ էիր պաշտպանում նրան։ Որովհետև հույս ունեի։
Փոքր հույս։ Իսկ հիմա արդեն այլ լուծումներ է պետք փնտրել Արցախի համար»։