
Հայաստանում տիրող աղետի պայմաններում այս դրվագը գուցե այդքան էլ կարևոր չէ. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ս.թ. հունվարին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ 2022 թ.-ին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը ներկայացվել էր որպես վերջին 10 տարվա ամենաբարձր, աննախադեպ ցուցանիշ:
Իսկ այժմ անդրադառնում ենք Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի օպերատորի հրապարակած տվյալներին, որոնց համաձայն 2022 թ. Հայաստանից ներկվել է ընդամենը 138,5 մլն կՎտ.ժ:
Հայաստանում տիրող աղետի պայմաններում այս դրվագը գուցե այդքան էլ կարևոր չէ: Պարզապես այն Երևանի ու Թբիլիսիի միջև համագործակցային մշակույթի հերթական դրսևորումն է, հայ-վրացական հարաբերությունների ինդիկատոր»։