
Ֆուտբոլի կանանց Մ-17 ընտրանին 2 հանդիպում կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ

Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-17 հավաքականը փետրվարի 21-25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Կանանց Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Լիլիթ Բաբայան – «Վեստ Արմենիա-աղջիկներ»
Արիաննա Իսրայելյան – «Փյունիկ-աղջիկներ»
Դելիա Ամիրգանյան – «ԷմԷլԷս Նեքսթ» (ԱՄՆ)
Պաշտպաններ
Անի Օհանյան – «Ուրարտու-աղջիկներ»
Անի Վարդազարյան – «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Սահակյան – «Ուրարտու-աղջիկներ»
Սյուզաննա Հակոբյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Քնարիկ Բաղդասարյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիլիթ Թևանյան – «Սուրենավան-աղջիկներ»
Գայանե Գրիգորյան – «Սուրենավան-աղջիկներ»
Թամարա Սահակյան – «Շիրակ-աղջիկներ»
Նարե Մեծոյան -«Հայասա»
Կիսապաշտպաններ
Շուշանիկ Հարությունյան – «Ուրարտու-աղջիկներ»
Մանե Ասլանյան – «Ուրարտու-աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիլիթ Կարապետ – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Կարինե Մկրտչյան – «Փյունիկ-աղջիկներ»
Զարուհի Պետրոսյան – «Վեստ Արմենիա-աղջիկներ»
Արմինե Վարդանյան – «Նոա-աղջիկներ»
Հարձակվողներ
Էլեն Մկրտչյան – «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան – «Ուրարտու-աղջիկներ»
Նարինե Իսկանդարյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Ավետիսյան – «Շիրակ-աղջիկներ»
Մարիա Վարդանյան – «Վոլգոգրադ-աղջիկներ»
Հավաքի շրջանակում Կանանց Մ-17 հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի Մ-17 հավաքականի հետ։ Հանդիպումները կկայանան փետրվարի 23-ին և 25-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։