Ֆինլանդիայի խորհրդարանում մեկնարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրենքի քննարկումը
Ֆինլանդիայի խորհրդարանը սկսել է քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրենսդրությունը: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով Yle պարբերականին:
Ինչպես նշվում է, Ֆինլանդիայի խորհրդարանում հարցի քննարկման բուն փաստը անվանում են պատմական։ Սպասվում է, որ պատգամավորները կհամաձայնեցնեն անդամակցությունը ՆԱՏՕ-ին մինչև նոր ընտրությունները, որոնք երկրում պետք է տեղի ունենան ապրիլի 2-ին: