Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

Մյունխենում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարությունը:

ՀՀ վարչապետը Մյունխենում ավելի ուշ կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728