Բաժիններ՝

Երազում եմ «Ինտեր»-ի 20-րդ չեմպիոնության մասին. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երազում է «Ինտեր»-ի 20-րդ չեմպիոնության մասին:

«Երազում եմ «Ինտեր»-ի 20-րդ չեմպիոնության մասին: Եթե հաղթենք, ապա կերգեմ Ալ Բանոյի երգը: Մրցաշրջանի մեկնարկում առկա լարվածությունը հաղթահարել ենք զրույցների միջոցով: Ամեն ինչ հնարավոր է, քանի որ Սերիա Ա-ի ավարտին 17 տուր կա դեռ: Ես սենսացիոն եմ համարում այն, որ մի քանի օրերի ընթացքում երկու անգամ հաղթեցինք միլանյան դերբիում»,-Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Footbal Italia-ն:

Իտալիայի առաջնության 22-րդ տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 44 միավոր: 3-րդ տեղում ընթացող «Ատալանտա»-ն 41 միավոր է հավաքել, իսկ առաջատարը 59 միավորով «Նապոլի»-ն է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս