
«Տրամաբանությունը, խոսքը, մոտեցումը նույնն է, արտաթորող ապարատն է տարբեր…». Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը, ով արդեն 69 օր է՝ գտնվում է շրջափակված Արցախում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապս թույլ է, բայց չարձագանքել չեմ կարող …
Հոսանքը միացավ ու հասկացա, որ չպիտի միանար գոնե մի քանի րոպե …
Աչքովս ընկավ հեռակառավարման վահանակը և սեղմեցի…
Օ՜, չպետք էր լսել և չպետք էր տեսնել այդ տեսարանը…
Պատկերացնո՞ւմ եք, Սասուն Միքայելյանն էր Հ1 հասել …
Չէ, չէ, չէր ալարել, «պոստերից» իջել գնացել էր Պետրոսին հյուր, որ կարևոր բան ասի.
(Թե բա Արցախի համար կռվածը)…
Ասում է.
«Ընդդիմություն կողմնորոշվի’ր, հիմա քո համար Հայաստա՞նն է կարևոր, թե՞ Արցախը »…
Չէ, բայց մեծն «հրամանատարի» ասածն ընդունվել է սուս ու փուս, երևի շատերը հիմա մտածում են. ո՞րն է կարևոր կամ կարևո՞ր է առհասարակ որևէ մեկը…
120.000 կարևորենք 3 մլ հաշվի՞ն, թե՞ Արցախը կարևորենք Հայաստանից…
Տրամաբանությունը, խոսքը, մոտեցումը նույնն է, արտաթորող ապարատն է տարբեր…
Հը՞, բացի ընդդիմությունից կան մարդիկ, որ պետք է էս հարցի պատասխանը գտնեն, թե՞ կգտնվեն մարդիկ, որ էս պիղծ շանորդությունը կկանխեն…»։