Բաժիններ՝

Խոնարհվե՛նք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ժամանակին Նա մեզ բարձրացնի

«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18:14)։

Հպարտ փարիսեցու և խոնարհ մաքսավորի առակում մենք տեսնում ենք, որ փարիսեցին փորձում է ինքն իրեն ներկայացնել կատարյալ ու արդար։ Մինչդեռ այդ նույն ժամանակ խոնարհ աղոթողը՝ մաքսավորը, աղոթքում զգալով ու ներկայացնելով իր բոլոր մարդկային տկարությունները, սրտի հառաչանքով գոչում է․ «Աստված, ների՛ր ինձ՝ մեղավորիս»։

Առակում ներկայացվող երկու անձինք մեր օրինակն են։ Մեզանից ոմանք Աստծո առջև ներկայանում են փարիսեցու նման, մյուսները՝ մաքսավորի պես։ Փարիսեցու նման է նա, ով կույր է իր թերությունների հանդեպ, և «սրատես» ուրիշների թերությունների նկատմամբ։ Իսկ մաքսավորին բնորոշ հառաչանքով միայն նա՛ է աղոթում, ով զգում է իր մեղքերի դառնությունն ու ներում խնդրում Աստծուց:

Սակայն հարկ է, որ մարդ ինքն իրեն համեմատի Քրիստոսի հետ ու այդ ժամանակ, փարիսեցու պես իր անձը խնկարկելու փոխարեն, Աստծո առջև արտահայտվի մոտավորապես այս խոսքերով․ «Ներիր ինձ, ո՜վ Աստված»։

Մարդու որևէ թերություն սրբագրելու առաջին միջոցը ինքնաճանաչումն է։ Իսկ հպարտը չի ուզում տեսնել իր թերություններն ու պակասությունները։ Հպարտ մարդը նաև անզգամ է ու Աստծուն չաղոթելուց բացի, քննադատում է Աստծու տնօրինությունները՝ ասելով․ «Ինչու այդպես արեցիր»։

Մենք ինքներս մեզ երբեք չենք ճանաչի, եթե չուսումնասիրենք Աստծո լույսի տակ։ Որովհետև, երբ կանգնում ենք Աստծո առջև, այդժամ զգում ենք մեր ողորմությունը ու տեսնում հպարտության և ունայնության գծերը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս