«Յուրաքանյուր ոք կարող է նայել ու հասկանալ, օրինակ՝ ի՞նչ արժե Իսկանդերը, որով համալրվել էր մեր Զինված ուժերը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չեմ խոսում սասուն միքայելյանի մակարդակի մասին, այս պահին չեմ անդրադառնա այն հարցին, որ նա 2018 թվականի իշխանազավթումը ավելի կարևոր քայլ որակեց, քան Արցախյան հերոսամարտը:
Չեմ անդրադառնա այն փաստին, որ ստորաբար ստելով ու աղավաղելով սպառազինության թվերը, անգամ այն թվերը, որ հասարակության համար գաղտնիք չպարունակող են և յուրաքանյուր ոք կարող է նայել ու հասկանալ օրինակ՝ ի՞ նչ արժե իսկանդերը, որով համալրել էր մեր Զինված ուժերը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով:
Այն հազարավոր զենք զինամթերքները, որոնք բերվել են ՌԴ-ից որպես ռազմական օգնություն և միլինավոր դոլարների պայմանագրերը, որոնք միայն 3-4 տարում գերազանցում են 300 մլն դոլարը։
Դավաճանների շարքերը համալրելու, արցախյան հերոսամարտը ուրանալու և թրքահպատակների թելը թելելու մասին շատ երկար կարելի է խոսել, իսկ հիմա ես կանդրադառնամ իմ ավագ ընկերոջ՝ Էդուարդ Շարմազանովի հասցեին հնչեցրած հայոյանքներին։
Ով կարող է Էդուարդ Շարմազանովի պես հայրենասեր ու պետականամետ գործչի մասին նման կերպ խոսել շան տղա է»: