
Ալիևն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր Մյունխենում հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, խաղաղության պայմանագրի բանակցությունները և Բրյուսելի նախաձեռնած խաղաղության գործընթացը։
Ալիևն, ըստ նրա աշխատակազմի, ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան խաղաղ գործընթացին։
Միշելն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։
Նրանք խոսել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության մասին։