Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը ջեռուցման խնդիր ունի։ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում են էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա։ Այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրից։

«Առկա է մրգի ու բանջարեղենի կարիք։ Վերականգնողական կենտրոնում բուժվողները օրական երեք անգամ սնունդ պետք է ստանան: Այն ժամանակին պատրաստելու համար տեղադրվել են փայտի վառարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախի շրջափակման պայմաններում մեծ դժվարություններով շարունակվում է տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաների մատակարարմամբ։ Տակդիրների և սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ ամբողջ պահուստն արդեն սպառվել է։

Տեսանյութեր

Լրահոս