Եվս մեկ անգամ վերահաստատում եմ ՌԴ պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

«Օրերս տեղի ունեցան օգտակար շփումներ, Երևանում և Բաքվում էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Խաղաղության պայմանագրի բանակցություններին:

Նա նշեց, որ Ռուսաստանը շարունակում է այս հարցում աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին: «Թե հայկական, թե ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց հետաքրքրվածությունը մեր երկրի միջնորդության հարցում: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայունությունը՝ չեմ ներկայացնի խորհրդատվության մանրամասները, բայց կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն այս հարցի շուրջ»,- նշեց Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728