ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների կողմից. Զախարովա

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այնուհետև, ըստ նրա, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրել են շփվել իրենց ռուս գործընկերոջ հետ։

«Սրան հստակ բացատրություն չկար։ Դա նկատի ունենալով, մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա»,- ասաց Զախարովան՝ հավելելով, որ եթե ​​ինչ-որ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է՝ ԱՄՆ գլխավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս