Բաժիններ՝

Հրապարակվել է տեսանյութ, որը պատկերում է «Տիտանիկ» նավի մնացորդների՝ նախկինում չցուցադրված կադրեր

Հրապարակվել է խորտակված «Տիտանիկ» նավի տեսանյութ, որն արվել է 1986 թ.-ին: Ըստ BBC-ի՝ ներկայացվող կադրերը նախկինում չեն ցուցադրվել:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ տեսանյութը նկարահանվել է ջրասուզակների կողմից և ներկայացվում է «Տիտանիկ» ֆիլմի թողարկման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նավը խորտակվել է 1912 թ.-ին՝ Սաութեմփթոնից դեպի Նյու Յորք իր անդրանիկ նավարկության ժամանակ: Նավի խորտակման հետևանքով մահացել է տախտակամածին գտնվող ավելի քան 1500 ուղևոր և անձնակազմի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս