Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է միջազգային հարթակներում համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Ալիևի մամուլի ծառայությունը նշել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնության համար։

Տեսանյութեր

Լրահոս