Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին՝ ներողություն խնդրել Դաշնակցությունից

Արման Բաբաջանյանին՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահին, Դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

««2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ նա Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, դատարանը պարտավորեցրել է նրան ասել հետևյալը․

«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»»,- գրել է նա:

Նշենք, որ Բաբաջանյանը 2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Տեսանյութեր

Լրահոս