Եթե իմանանք պետբյուջեն մեր 50000 դրամի կարիքն ունի, դրամահավաք կանենք. զոհված զինծառայողի հայր

«Գիտե՞ք՝ առերեսումներից ինչու մեր ծնողները հրաժարվեցին։ Փաստացի Քննչականում անելիք չունեինք։ Մնում էր՝ ոստիկաններն իրենց մեջ պարզեին, թե այդ հրամանն ով է տվել»,- 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։ Վահիդը Հադրութից է, և նա էլ բախտակից ընկերոջ՝ Գալեյանի նման լավատես է՝ կարծում է, որ դատարանը վարչական տույժ չի կիրառի:

«2-րդ դատն է։ Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է լինելու, որևէ վարչական տույժ չի լինելու։ Հարցը գումարայինը չէ, բարոյականն է։ 50.000 դրամը որևէ մեկի կյանքում էական նշանակություն չունի, բայց ի՞նչ է նշանակում՝ հերոսածին ծնողին տուգանել 50,000 դրամով։ Եթե իմանանք՝ պետական բյուջեն դրա կարիքն ունի՝ դրամահավաք կանենք, մեր անձնական գրպանից այդ 50,000 դրամները կմուծենք, բայց ոչ Վարչական դատարանի միջոցով, այլ նվիրատվության կարգով»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

Տեսանյութեր

Լրահոս