«Չեմ կարծում՝ դատավորն ինձ վարչական տուգանքի կենթարկի. վստահ եմ՝ ոստիկանը կրկին չի գա». Գարիկ Գալեյան

«Մենք՝ ծնողներս, պատրաստակամ ենք, որպեսզի տեսնենք, թե վերջիվերջո դատարանն ի՞նչ է որոշելու։ Հետևողական ենք լինելու, բոլոր նիստերում գտնվելու ենք, տեսնենք՝ իրենց ճի՞շտ են պահելու, թե՞ ոստիկանների պես։ Կարծում եմ՝ դատավորն իրեն չի պահի ոստիկանի պես»,- իր գործով դատական նիստից առաջ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ իր կարծիքով՝ դատարավորը փորձելու է իրեն վարչական տուգանքի ենթարկել։

Նախորդ դատական նիստին ոստիկանության ներկայացուցիչները չէին եկել դատարան, և Գարիկ Գալեյանի կարծիքով՝ այսօր էլ չեն գալու: Դատարանն էլ առանց նրանց կշարունակի նիստը և չի հետաձգի:

Հետո դատական նիստի ընթացքում, դատավորի հարցին, թե որևէ պահանջ եղե՞լ է ոստիկանների կողմից, Գարիկ Գալեյանը պատասխանեց, թե որևէ պահանջ չի եղել նաև ոստիկանության բաժնում, ժամը լրացել է, և իրենց բաց են թողել։

Տեսանյութեր

Լրահոս