
Հայ փրկարարները Թուրքիայից կվերադառնան Արարատ Միրզոյանի հետ ֆոտոսեսիայից հետո

Երեկ լուր տարածվեց, որ այսօր Թուրքիա է մեկնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա կհանդիպի Թուրքիայում փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի հետ, ապա հանդիպում կունենա Անկարայում։
Եվ ահա 168.am–ի տեղեկություններով` հայ փրկարարները Թուրքիայում պատրաստվում են Արարատ Միրզոյանի հետ ֆոտոսեսիային։ Բանն այն է, որ մեր փրկարարական խումբն արդեն իսկ ավարտել էր աշխատանքները ու պատրաստվելիս է եղել հայրենիք վերադառնալուն։
Նրանց սակայն հրահանգվել է կրկին բացել վրանային ավանը ու սպասել, մինչ ՀՀ արտգործնախարարը կժամանի աղետից տուժած Ադիյաման։ Կնկարվեն, կգովազդեն, հետո նոր կվերադառնան։
Կտավը կկոչվի` Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Թուրքիայում փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի հետ։