Միրզոյանը կայցելի ցավակցություն և համերաշխություն հայտնելու նպատակով. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին վերաբերյալ:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկենտրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:

Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728