Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է լքել Բելառուսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված:

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խորհուրդ չի տրվում որևէ ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկում ենք առանց հապաղելու երկիրը լքել մեքենաների համար նախատեսված ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով»,-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունը զգուշացնում է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728