Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել:

Տեղեկությունն «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս